«Դրօշակ»- ի Առաջնորդող. Այդ Ընդդիմադիրը Եւ Մեր Առաջիկայ Քննութիւնը

article issu de Drochak

2025 թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունենալիք ընտրութիւններն ընկալւում էին որպէս վերջին եւ գլխաւոր փորձ` յաջորդ տարուայ յունիսի խորհրդարանական ընտրութիւններից առաջ:

Նկատի ունենալով այս ընտրութիւնների հոգեբանական եւ ոչ միայն հոգեբանական նշանակութիւնը` մեծ էր վերջինիս նկատմամբ հետաքրքրութիւնը: Սրանով էին բացատրւում նաեւ իշխանութեան ձեռնարկած քայլերը` իր գործելաոճով եւ պետական միջոցների լայն կիրառմամբ: Լաւ պատկերացնելով Վաղարշապատ քաղաքի բնակչութեան բորբոքուած հակաիշխանական տրամադրութիւնները, որոնք աւելի էին խորացել իշխանութեան ձեռնարկուած հակաեկեղեցական արշաւի պատճառով, իշխանութիւնը կանխաւ այս համայնքին էր կցել նաեւ Խոյ խոշորացուած համայնքը: Իրադարձութիւնները փաստեցին կանխագուշակումների արդարացուածութիւնը` իշխանական խմբակը պարտուեց Վաղարշապատ քաղաքում, փոխարէնը առաւելութեան հասնելով, մասնաւորապէս, Խոյում, որտեղ ունէր ձեւաւորուած եւ կանխատեսելի առաւելութիւն: Ի հարկէ միայն այս քայլով չէր բաւարարուել իշխանութիւնը, մինչեւ ընտրութիւնների օրը արդէն խօսակցութիւններ էին տարածուել ընտրատարածքի զանազան պաշտօնեաների, ազդեցիկ խմբերի ու անհատների հետ իրականացուած «յատուկ» աշխատանքի, բազմաթիւ անյայտ անուններ տարբեր հասցէների վրայ գաղտնաբար գրանցելու փաստերի բացայայտման եւ այլնի մասին: Ակնյայտ ապօրինութիւններն ի հարկէ դրսեւորուեցին բուն ընտրութեան օրը` տարբեր ընտրակեղծարարութիւնների կիրառմամբ, որոնց թւում` հոսանքի անջատումներն ու այդ ընթացքում քուէաթերթիկների լցոնումներն էին: Մի բան, որից Նիկոլ Փաշինեանի «ուսուցիչները» հրաժարուել էին դեռեւս անցած դարում: Եւ այս խայտառակ երեւոյթը կրկնւում է արդէն մի քանի տեղական ընտրութիւնների ժամանակ:

Ի դէպ, կարելի է ենթադրել, որ ՀԷՑ-երը սեփականատիրոջից խլելու իշխանութեան ակնյայտ ապօրինութեան նպատակներից մէկն էլ ընտրութիւնների հետ կապուած հաշուարկն է, եթէ նկատի ունենանք, որ ելեկտրացանցը երկրով մէկ ամենատարածուած ենթակառուցուածքային համակարգերից է, որին առնչւում է իւրաքանչիւր տուն ու բնակիչ:
Խիստ կասկածելի է, որ եթէ իշխանութիւնները չդիմէին ակնառու ընտրակեղծարարութիւնների, կ՛ունենայի՞ն արդեօք այն ոչ մեծ առաւելութիւնը, որով ապահովեցին իրենց յաղթանակը:

Ամենավերից իջեցուած հրահանգով իշխանական քարոզչամեքենան անմիջապէս տարփողեց երկրի բոլոր առաջատար ազգային ուժերի նկատմամբ տարած փայլուն յաղթանակի մասին, թէեւ այդ հիմնական ուժերը տուեալ ընտրութիւններին չէին մասնակցում: Բացառութեամբ, ի հարկէ, ընդդիմադիր դաշինք կազմած ՀՅ Դաշնակցութեան տեղական կառոյցի, որը ողջ ընտրարշաւի ընթացքում գտնուեց երկրորդ դիրքում` ասպարէզը տրամադրելով դաշինքից քաղաքապետի թեկնածուին: Ընտրութիւններին մասնակից ազգային ուժերի թւում էր նաեւ անցողիկ շեմը հետագայում յաղթահարած «Մայր Հայաստան» ազգային դեմոկրատական կուսակցութիւնը, որը ներկայումս մարզերում կայանալու եւ թափ հաւաքելու գործընթացի մէջ է:

Յիշենք նաեւ, որ տուեալ ընտրութիւններից առաջ հիմնական ենթադրութիւնն այն էր, թէ որեւէ ուժ միայնակ չի յաղթահարի իշխանութիւն ձեւաւորելու համար անհրաժեշտ շեմը, եւ ընտրութիւնների յաղթողը կ՛որոշուի համախոհ ուժերի ձեռք բերած արդիւնքների գումարումով: Այնպէս որ, ոչ մի ջախջախիչ պարտութիւն կամ յաղթանակ տեղի չունեցաւ` ընդդիմադիր «Յաղթանակ» դաշինքը հաւաքեց պատկառելի տոկոս, իսկ իրենց հնարաւորութիւնները փորձարկող տեղական ընդդիմադիր ուժերը չկարողացան յաղթահարել անցողիկ շեմը:

Ուշագրաւ է, որ այս ընտրութիւնների ժամանակ տեղի ՔՊ-ականները նպատակայարմար էին գտել, որ Նիկոլ Փաշինեանը ընտրատարածքում չերեւայ, ինչպէս եւ քիչ աչքի զարնի իրենց թեկնածուի պատկանելիութիւնը ՔՊ-ին:

Պատահական չէ, որ գերագնահատուած յաղթանակը տօնելու օրն իսկ Նիկոլ Փաշինեանի նեարդերը չդիմացան, եւ հրահանգեց խուզարկել առաջատար ընդդիմադիր ուժի ներկայացուցիչների տները եւ յարուցել քրէական գործեր:

Ուշադրութեան արժանի է նաեւ այն հանգամանքը, որ ընտրութիւններից յետոյ դիմելով համայնքի բնակիչներին` Նիկոլ Փաշինեանը մասնաւորապէս ասել է. «Ձեր ընտրութեամբ կարեւոր լիցք տուեցիք մեր սրբութեան սրբոցը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Կտրիճ Ներսիսեանից ազատելու գործընթացին»:

Ինչո՞ւ է Փաշինեանը բարոյական եւ քաղաքական ծանր գնով ձեռք բերած յաղթանակից անմիջապէս յետոյ հարկ համարում անդրադառնալու նաեւ այս թեմային: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինեանը գործունէութեան հիմնական ուղղութիւններից մէկը դարձրել հակաեկեղեցական պառակտչական պայքարը` իր համար ճակատագրական նշանակութեան ընտրութիւններից առաջ, երբ ակնյայտ է, որ գրեթէ ողջ հայ ժողովուրդն աւանդական մայր եկեղեցու հետեւորդ է, եւ այս քայլով վարչապետը կորցնում է նաեւ իր ոչ ստուար համակիր զանգուածներին:

Տրամաբանական բացատրութիւնն այն է, որ Նիկոլի հիմնական յոյսը ոչ թէ ընտրողներն են, այլ` արտաքին պատուիրատուները: Որքան աւելի ակնառու է դառնում խորհրդարանական գալիք ընտրութիւններում ՔՊ-ի յաղթելու անհնարինութիւնը, Փաշինեանն աւելի մեծ եռանդով է փորձում Հայաստանում առաջ մղել արտաքին ուժերի ծրագրերը: Բնականաբար ամէն թելադրող արտաքին ուժ ձգտում է իշխանութեան բերել այնպիսի դրածոների, որոնք տուեալ երկրում կ՛ունենան որոշակի հեղինակութիւն եւ իշխանութեան վրայ գոյատեւելու կայունութեան որոշակի կարողութիւն: Այլ պարագաներում նրանք փորձում են բարոյապէս սպառուած գործիչներին փոխարինել քիչ վարկաբեկուած այնպիսի անձանցով, որոնց քաղաքական շարժումները կարճ ժամանակ անց չեն հեռացնի` փոխարինելով սեփական անկախ առաջնորդներով:

Նիկոլ Փաշինեանն այժմ կաշուից դուրս է գալիս ապացուցելու, որ գալիք ընտրութիւններում ինքն անփոխարինելի է: Նախ եւ առաջ նա ազգային ընդդիմութեանը ներկայացնում է որպէս ռուսական ազդեցութեան գործակալների, իսկ իրեն, Զելենսկու օրինակով, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու եւ վերջինիս Արեւմուտքի տարածաշրջանային գործակիցներով փոխարինելու միակ ունակ գործիչը երկրում: Փաշինեանը երկիրը մտցրել է մշտական հետապնդումներով եւ բանտարկութիւններով ուղեկցուող անկայունութեան դաշտ` փորձելով ապացուցել, որ իր իշխանութիւնը մնում է կենտրոնաձիգ, ամբողջովին իր կողմից վերահսկելի, մասնաւորապէս` խորհրդարանի, կառավարութեան, ուժային եւ իրաւապահ համակարգերի պարագայում:

Փաշինեանը պատերազմ է յայտարարել 1700-ամեայ մայր եկեղեցուն. եօթնամեայ կառավարման շրջանում նա դպրոցական ծրագրերից դուրս բերեց Հայոց եկեղեցու պատմութեան ուսուցումը, խզեց իշխանութիւն-եկեղեցի գործակցութիւնը, թելադրեց փակել տասնամեակների ազգանպաստ գործունէութիւն իրականացրած մայր եկեղեցուն պատկանող «Շողակաթ» հեռուստաընկերութիւնը, զրպարտեց, հալածեց ու բանտարկեց բարձրաստիճան հոգեւորականների եւ այսօր հետեւողականօրէն փորձում է ներսից պառակտել Եկեղեցին` եկեղեցական իշխանութեան բերելով իր հակազգային ու թուրքահպատակ իշխանութեան համար խօսափող ծառայող պիղծ խամաճիկների: Ժողովրդին սեփական ինքնութիւնից կտրելու եւ համաշխարհայնացման քայքայիչ յորձանքին յանձնելու համար իշխանութիւնն ոչնչացնում է ակադեմական գիտութիւնը, նոր չափորոշիչների ներդրման անուան տակ ոչնչացնում է կրթութեան ազգային ռազմավարութիւնը: Թուարկուած, ինչպէս եւ այս քաղաքականութեան շատ այլ դրսեւորումներ ակնառու են ազգային ապագայի մտահոգութիւն ունեցող զանգուածների համար, որոնց մօտ փաշինեանական ազգակործան քաղաքականութիւնն ամրապնդում է ազգային ինքնութիւնը փրկելու, հակազգային քաղաքականութիւնը մերժելու կամքը: Փաշինեանը հասկանում է, որ իրադարձութիւնների բնականոն ընթացքով հասնելու է իր թշուառ կառավարման վախճանին եւ ճիգ է անում փոխելու այդ ընթացքը:

Մայր եկեղեցու դէմ ձեռնարկուած արշաւանքը եւ Ամենայն Հայոց հոգեւոր առաջնորդին հեռացնելու սադրիչ յայտարարութիւնները հետապնդում են նաեւ ներազգային բախում հրահրելու նպատակը: Այդ պարագայում բախտախնդիր ղեկավարն առիթ կ՛ունենայ գալիք ընտրութիւններն առաջաձգելու կամ յետաձգելու, քրէական հետապնդման ենթարկելու հեղինակութիւն վայելող գործիչների, ընտրապայքարից դուրս մղելու առաւել աչքի ընկնող քաղաքական ուժերի եւ այլն: Պատահական չէ, որ Նիկոլը մի քանի անգամ կրկնել է այն միտքը, թէ` եթէ ընդդիմութիւնը կարող է, թող յեղափոխութիւն անի:

Ազգային ու պետական շահերը, երկրի կայունութիւնը սեփական իշխանութեան պահպանմանը զոհաբերող անձը ճգնում է մրցակցութեան օրինական հունից դէպի անօրինականութեան ու քաոսի դաշտ հրել պետութիւնն ու ազգային ուժերին, որտեղ ինքը կը կարողանայ իշխանութեան ապօրինութիւններն ու բռնութիւնները «օրինականացնել»` գործի դնելով ձեռքին խամաճիկի դեր կատարող ուժային ու իրաւապահ համակարգերին:

Մեր յաջորդ միտքը ցանկանում ենք հիմնաւորել թերեւս քաղաքական էական գործօն չհանդիսացող մէկ երեւոյթի արձանագրմամբ: Արդէն երկար ժամանակ Նիկոլ Փաշինեանը, ջղագրգռութեան նոպայի հասնելով, փորձում է համոզել իրեն նախորդող երեք ղեկավարներին` իր հետ մտնելու հրապարակային բանավէճի մէջ: Սովորաբար գործող թիւ մէկ ղեկավարները խուսափում են հոգեբանական հաւասարութեան մէջ յայտնուելուց իրենց կարգավիճակով զիջող ընդդիմադիր ղեկավարների հետ: Նրանք հրաժարւում են կամ դժկամութեամբ գնում են նման բանավէճերի, եթէ դրանք երկրում հաստատուած աւանդոյթ են, ինչպէս, օրինակ, ԱՄՆ-ի պարագայում: Ինչո՞ւ է ուրեմն Նիկոլ Փաշինեանը ցանկանում վար իջնել իր իշխանական բարձունքից: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինեանը հասկանում է, որ ինքն այդպէս էլ չդարձաւ երկրի ղեկավար: Նախորդ երեք նախագահներին, անկախ նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից, ժողովրդի բոլոր հատուածներն ընկալում են որպէս պետութեան ղեկավարների, նրանց ելոյթները դառնում են քննարկման եւ բանավէճերի թեմա, իսկ Նիկոլ Փաշինեանի շատախօսութիւնը եթէ ուշադրութեան էլ արժանանում է, ապա` զարմանալու կամ ծիծաղելու համար: Այլեւս բոլորը հասկացել են, որ երկրի չորրորդ ղեկավարի ասածները կա՛մ անլուրջ են, կա՛մ խաբէութիւն, նախկին ասածներին հակասող հերթական անհեթեթութիւններ:

Այլ խօսքով, եթէ պէտք է համեմատենք ներկայ ղեկավարին նախկինների հետ, ապա բոլորի համար ակնյայտ է, որ նախկինները երկրի ղեկավար են, իսկ գործողն այդպէս էլ մնաց անհանդուրժող, անպատասխանատու եւ պառակտիչ ընդդիմադիր: Նիկոլ Փաշինեանը, հասնելով փառքի գագաթնակէտին, կարող էր իր թեւերի տակ հաւաքել ողջ ժողովրդին` յայտարարելով, որ բոլորի առաջնորդն է, բայց կեղծ խոնարհումներից, սրտիկներ ցուցադրելուց եւ զանազան շոուներից այն կողմ նա մնաց հասարակութիւնը սեւ ու սպիտակի բաժանող, իր առաքելութիւնը չգիտակցող, անկարողութեամբ ամէն մի գործ տապալած եւ ամէն օր երկրում ներհասարակական նոր ցնցումներ ու սադրանքներ հրահրող ընդդիմադիրի տեսակ: Իր առաքելութեան բարձրութեան վրայ չգտնուելը ոչ միայն երկիրը տարաւ ահաւոր կորուստների, այլեւ հեղինակազրկեց պետութիւնը, նսեմացրեց հայ ժողովրդին: Արտաքին աշխարհն ուղղակիօրէն ցոյց է տալիս, որ դժուար է ակնածանք տածել մի ժողովրդի նկատմամբ, որը Նիկոլի նման ձախողակ, անպատասխանատու եւ հակազգային մէկին կարող է վերընտրել եւ 7 տարի ապրել նրա ներոնական թատրոնի պայմաններում:

Ծանր է, անշուշտ, նման բան մտածելն անգամ քո երկրի իմաստնութեան դարաւոր ժառանգութիւն ունեցող ժողովրդի մասին, սակայն փաստն այն է, որ մենք ապրում ենք այս իրականութեան պայմաններում: Իշխանութեան վրայ գտնուող անձեռնհաս ուժն ինքնապահպանման համար ունակ չլինելով արմատական բարեփոխումների, որոնք կը յեղաշրջէին հասարակական տրամադրութիւնները, փորձում է վերջինին հասնել կեղծիքի, դժգոհող բոլոր ձայները լռեցնելու եւ վախի մթնոլորտ սերմանելու ճանապարհով: Բազմաթիւ ձերբակալութիւնների, բիրտ ուժի կիրառման գործելակերպով Նիկոլ Փաշինեանն ուզում է վերականգնել 2018-2019 թուականների վախի այն մթնոլորտը, որը հասարակութեանը մղում էր անյուսութեան ու կրաւորականութեան եւ այդ պայմաններում համակիր փոքր զանգուածի ուժերով, հեշտութեամբ ու առանց աղմուկի կրկին հասնի վերարտադրութեան ցանկալի նպատակին: Կը հասկանա՞յ արդեօք երկրի գլխաւոր ընդդիմադիրը, որ ժողովուրդն իր վախը յաղթահարել է, սթափուել է խաբէութեան թմբիրից, եւ հարուածներն աւելի կարծր են դարձնում պայքարունակ զանգուածներին:

Տպաւորութիւնն այն է, որ վաղուց հատելով բոլոր կարմիր գծերը` երկրի թիւ մէկ պաշտօնին գտնուող ընդդիմադիրը հոգեբանական այն վիճակի մէջ է, թէ այլեւս կորցնելու բան չունի եւ գնում է վա բանկ` ոտնահարելով օրէնքը, օրինականութիւնը հասարակութեան ու պետութեան շահերը: Նրան կատաղեցնում է աճող ու ոտքի կանգնող ազգային ուժերի` պետութեան ու երկրի բեռը ստանձնելու տիրոջ պահուածքը, բայց դրա դէմ նրա այլընտրանքը ոչ թէ շինիչ, նախաձեռնողական ու առաջանցիկ գործունէութիւնն է, այլ` վարկաբեկումները, ազգային ուժերին գզվռտոցի, հայհոյախօսութեան ու ցեխարձակումների դաշտ ներքաշելու եւ այստեղ իրեն հաւասարեցնելով վերջիններիս կեղտոտելու գործելակերպը: Իսկ բախտի քմահաճոյքին յանձնուած երկիրը ճօճւում է անդունդի եւ փրկութեան սահմանագծին: Կը կարողանա՞յ ժողովուրդը, համախմբուելով ընդհանուր նպատակի շուրջ, միասնական ուժերով պետութեան նաւը դուրս բերել փրկութեան հորիզոններ: Հեշտ գործ չէ, եթէ նկատի ունենանք, որ այս պայքարում ազգի եւ պետութեան դէմ կանգնած են ազրպէյճանաթուրքական միջնորդ ուժն ու Անդրկովկասը վերջիններիս ենթարկեցնել փորձող արտաքին խոշոր ու դարաւոր խաղացողները: Սրանց եւ սրանց հինգերորդ շարասեան դիմաց հայ ժողովրդի յաղթանակը կը նմանուի սեփական մազերից բռնած սեփական մարմինն ու սեփական ձիուն ճահճից դուրս բերելու գրքային հերոս Պարոն Միւնհաուզենի սխրանքին: Ճակատագրական քննութեան շեմին ենք` իմաստնութիւնը, անընկճելի կամքն ու արժանապատուութիւնը մէկ անգամ եւս փաստելու քննութեան շեմին: 

par Harout Mardirossian • 2 octobre 2026
Notre éditorial du mois d'Octobre 2026 KAKISTOCRATIE Merci à George Clooney d’avoir remis au goût du jour ce mot « Kakistocratie » qui désigne un pays dirigé par les personnes les moins qualifiées. Certes, pour Clooney, ce terme visait le gouvernement américain dirigé par Donald Trump, mais il apparaît également totalement approprié pour l’Arménie tant nous sommes sidérés par l’amateurisme dont fait preuve dans tous les domaines le gouvernement de Nikol Pachinian.
par La rédaction • 2 octobre 2026
En couverture "Carnets d'Alep" le reportage exclusif de Tigrane Yegavian. Nous reviendrons aussi sur la situation des otages arméniens détenus à Bakou et sur le voyage de la honte des diplomates en poste en Azerbaidjan en Artsakh. Vous pourrez aussi découvrir un très beau reportage sur l'ascension de l'Ararat réalisée par Vana et Vartan qui fut pour eux un "Baptème de l'arménité".
par Marie-Anne THIL • 20 septembre 2026
L’histoire de l’industrie pétrolière de Bakou remonte au milieu du 19e siècle. La découverte du pétrole attira un grand nombre d’Arméniens, parmi lesquels deux figures emblématiques, aux noms russifiés : Yvan Mirzoev qui fora le premier puits de pétrole en 1871 et Alexander Mantashev, industriel, magnat du pétrole et philanthrope.
par par Ch. M • 20 septembre 2026
De Alicante à Hangzhou, Asilva Rogue fascine les esprits et bouleverse les codes de l’art abstrait.
par Tigrane YEGAVIAN • 20 septembre 2026
Il est des livres qui passent sous les radars des rentrées littéraires, échappentaux modes, aux prix et aux conversations convenues, alors même qu’ils portenten eux une véritable nécessité intérieure. Tel est le destin injuste des troisrecueils d’aphorismes que Denis Donikian a publiés l’an dernier:L’intime,l’infime, l’infini, AnapatetÊtre ou ne pas naître. Trois livres qui composent moinsune trilogie qu’une longue méditation sur la condition humaine.
par Hovagim YERGANIAN • 20 septembre 2026
Au Centre national de la Mémoire arménienne (CNMA), la première présentation de la bande dessinée consacrée au témoin allemand du Génocide des Arméniens a rappelé combien le courage d’un homme continue, plus d’un siècle après les faits, d’éclairer notre rapport à la mémoire et à sa transmission. 
par Almasd LELOIRE KERACKIAN • 20 septembre 2026
Du 12 au 19 juillet 2026, Erevan a vibré au rythme de la XXIIIe édition du Golden Apricot Yerevan International Film Festival (GAIFF / Vozké Dziran). Fondé en 2004, l’événement s’est imposé au fil de plus de deux décennies comme un rendez-vous cinématographique de premier plan dans le Caucase et sur la scène internationale. Le point d'orgue a été, sans conteste, la présence de Simon Abkarian et Sev Ohanian.
par Marie SOGHOMONIAN • 20 septembre 2026
À Bruxelles, la Fondation Boghossian présente Shape of absence , une exposition consacrée au photographe syro-arménien Hraïr Sarkissian. À travers son travail sur la Syrie, le patrimoine disparu et la mémoire, l’artiste interroge ce qui reste lorsque les objets et les lieux n’existent plus.
par Anne-Marie MOURADIAN • 20 septembre 2026
Grand reporter au quotidien belge, La Libre , Christophe Lamfalussy s’est trouvé au cœur de conflits armés majeurs, notamment au Kosovo, en Bosnie, Afghanistan, Irak, Syrie et au Haut-Karabagh.
par Rouben KOULAKSEZIAN • 20 septembre 2026
À plus de 13 000 kilomètres des terres arméniennes, Sydney est devenue le terreau d’une communauté arménienne récente et moderne, qui mérite le voyage.